Փաշինյանի եւ Լուկաշենկոյի հրապարակային դժգոհության առիթով ստացվեց ՌԴ-ի հրապարակային պատասխան-հիշեցումը, որ գազի գինը պետք է բարձրանա:  Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Եվրասիական տնտեսությունը մրցակցային է, եթե միության ներսում գործում է էներգակիրների միասնական շուկա, հակառակ պարագայում մեր արտադրողները գտնվում են անհավասար պայմաններում, և մեր անդամակցությունը այդ միությանը աննպատակահարմար է։ Կարծում եմ՝ համաճարակն էլ հիմնավորեց, որ մեզ լրիվ կբավարարեր ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը։ Թող մեր հարևան Ադրբեջանը մի քիչ էլ անդամակցի այդ հրաշք միությանը»։