Գեղարքունիքում կորոնավիրուսով առաջին վարակվածը Աստղաձոր համայնքից է, 32-ամյա կին է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Աստղաձոր համայնքի ղեկավար  Ռոբերտ Խաչատրյանը:

«Նա գյուղում չէր, Մարտունի քաղաքի  հիվանդանոցում պառկած  բուժվում էր , կարծեմ թոքաբորբ ուներ: Ապրում էր անկողնային հիվանդ կիսուրի հետ եւ երկու անչափահաս երեխաների հետ: Ամուսինը արտագնա աշխատանքի էր, սակայն վերադարձել էր ու հիմա մեկուսացման մեջ է Երեւանում»,-ասաց գյուղապետը:

Նա հավելեց, որ կնոջ ընտանիքի անդամները մեկուսացված են, ինքն էլ հրահանգել է գգյուղում բնակիչները մեկուսանան, մինչեւ հասկանան  շփման շրջանակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: