Այս պահին զինակոչը հետաձգելու անհրաժեշտություն չկա: Այս մասին ապրիլի 13-ին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Ըստ նրա` զինակոչը կանցկացվի ըստ ժամանակացույցի, բայց անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել:

«Դեռ շուտ է ասել: Զինկոմիսարիատները պատրաստ են: Բոլորին անհատական պաշտպանության միջոցներ են հատկացվել: Ախտահանման աշխատանքներ կիրականացվեն օրվա ընթացքում մի քանի անգամ», - ասաց Սահակ Օհանյանը: