Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն այսօր առավոտյան շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Իր նամակում Հայրապետը, մասնավորապես, նշել է. «Արցախի Հանրապետության ամրացումը, հայոց բանակի հզորացումը եւ տնտեսության զարգացումը մեր Սուրբ Աթոռին համար միշտ եղել են առաջնահերթ հանձնառություններ։ Անցնող տարիների ընթացքում մեր հանձնառությունը գործի վերածող ծրագրեր ենք մշակել թե՛ Կաթողիկոսարանը ուղղակիորեն, եւ թե իր թեմերի միջոցով։ Վստահեցնում ենք Ձեզ, որ նույն ոգիով պիտի շարունակենք գործնապես մասնակից դառնալ Արցախի առավել հզորացման աշխատանքներին»: