Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 16-ին,  ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Արցախի նորընտիր նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովմանը:

Նրանք քննարկել են հետագա համագործակցությանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել նաև Արցախի Հանրապետության զարգացման ծրագրերին: