Այսօր ունենք 5,5 տրլն դրամ ՀՆԱ, 3,5 տրլն վարկեր եւ մոտ 3,1-3,2 տրլն ավանդներ. Մի քանի տարի առաջ ՀՆԱ/վարկեր հարաբերակցությունը շատ քիչ էր. սա նշանակում է, որ բանկային համակարգը տնտեսության մեր սկսել է վճռական դեր խաղալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ սա նշանակում է, որ թափանցիկությունը եւս որոշ չափով աճել է, քանի որ այն ժամանակ սեփական գումարներն էին մարդիկ դնում շրջանառության մեջ:

«Սա նշանակում է, որ բանկային համակարգը գեներացնում է կյանքի ռիթմը, այսինքն ոչ բանկային համակարգով շրջանառությունը շատ ավելի քիչ տեսակարար կշիռ ունի:

Հիմա ունենք 560 հազար սպառողական վարկեր եւ 1,65 մլն վարկեր: Դրանք իրական մարդիկ են, եւ եթե ճգնաժամով պայմանավորված նրանց եկամուտները քիչ են լինելու կամ չեն լինելու, այդ սպառողական վարկերի ճակատագիրը ի՞նչ է լինելու»,-ասաց Մելքումյան:

Նա մեկ այլ հարց բարձրացրեց. «Բա էս մի քանի տարվա ընթացքում հեչ չի եղե՞լ, որ խոշոր գործարարները դիմեն եւ փորձեն բանկային գործունեության  շահութաբեր բիզնեսը մտնեն: Կարող ա՞ մինչեւ դիմելը պետք է ճշտեին ինչ-որ մի տեղ, նոր դիմեին կամ չդիմեին: Կարող ա՞ այն գումարները, որով պետք է բանկ բացեին, դրանց հարցը դեռ լուծված չի: Այսինքն կարող է ստացվի, որ ՀՀ-ում ներդրումներ անելի մի քիչ վախենալու է»: