«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո չնայած Արայիկ Հարությունյանի տարած համոզիչ հաղթանակին, Արցախի քաղաքական  դաշտում դեռ անորոշություն է:

Բանն այն է, որ Արայիկ Հարությունյանի քաղաքական ուժը՝ «Ազատ հայրենիքը», խորհրդարանում ունի 16 մանդատ, իսկ մյուս ուժերը միասին՝ 17, այսինքն՝ առանց կոալիցիա կազմելու դժվար կլինի կառավարելը եւ խորհրդարանում օրենքներ անցկացնելը։ Ըստ երեւույթին, պաշտոնական Երեւանից ցուցումներն էլ ուշանում են։

Մենք տեղեկացանք, որ այս պահին բանակցություններ են ընթանում Արայիկ Հարությունյանի, Աշոտ Ղուլյանի եւ ՀՅԴ-ի միջեւ։ Այս 3 ուժի միավորումն ամենառեալն է։ Եվ քանի որ Փաշինյանը մի առիթով ասել է, որ Արցախի ընտրություններում հաղթանակ տարած երկրորդ եւ երրորդ ուժերն ընդդիմադիր են, ենթադրվում է, որ ո՛չ Սամվել Բաբայանի, ո՛չ Վիտալի Բալասանյանի հետ կոալիցիա չի ձեւավորվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում