Կորոնավիրուսի հետևանքով առաջացած պանդեմիան անդառնալի մարդկային կորուստների պատճառ դարձավ: Այսօր ողջ աշխարհը պայքարում է չարաբաստիկ վիրուսի դեմ՝փորձելով փրկել մարդկային կյանքեր և վերանականգնել ողջ մարդկության բնականոն կյանքը:

Հաշվի առնելով մեր երկրի վրա ծառացած այս դժվարագույն խնդիրը՝ Թովմասյան Բարեգործական Հիմնադրամը հանձն առավ կազմակերպել բարեգործական համահայկական աննախադեպ ինտերակտիվ օնլայն շոու-ծրագիր VR տեխնոլոգիաների միջոցով, որը ուղիղ կհեռարձակվի միառժամանակ Երևանից (Dvin Music Hall համերգային սրահից) և Լոս Անջելես ՝ Հայաստանում և արտերկրում ապրող մեր բոլոր հայրենակիցների համար 02.05.2020, ժամը 20:20 Երևանի և 9:20 AM Լոս Անջելեսի ժամանակով:

Այն արտիստները, ովքեր գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան «Dvin Music Hall»-ում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը (#SocialDistancing), իսկ Լոս Անջելեսի մեր հայ արտիստները համերգին կմիանան տանից՝առցանց (#StayHome):

Համերգին մասնակցություն կունենան՝

1-Արտակ Թովմասյան

2-Արթուր Գրիգորյան

3-Հարութ Փամբուկչյան

4-Թաթա Սիմոնյան

5-Արամե

6-Արման Հովհաննիսյան

7-Արմենչիկ

8-Ռազմիկ Ամյան

9-Արա Մարտիրոսյան

10-Սարո Թովմասյան

11-Էրիկ Կարապետյան

12-Տիգրան Ասատրյան

13-Արամ MP3

14-Կարեն Սևակ

15-ՍՈՆԱ

16-Սոնա Ռուբենյան

17-Գարիկ Պապոյան

18-Իվետա Մուկուչյան

19-Սարգիս Եղիազարյան

20-Կամո Սեյրանյան

21-Աֆոն

22-Մարտին Մկրտչյան

23-Հռիփսիմե Հակոբյան

24-Հայկո

25-Անդի

26-ME Project

27-Սոֆի Մխեյան

28-Թաթուլ

29-Հայկ Ղևոնդյան

30-Սոնա Շահգելդյան

31-Մհեր Արմենիա

32-Ալլա Լևոնյան

33-Հարութ Բալյան

34-Նարեկ Մակարյան

35-Նորո

36-Լիլու

37-Հայկուհի Բաբախանյան

38-Ջոնի Կարապետյան

39-Կարեն Բոքսյան

40-Մավր Մկրտչյան

41-Մոնիկա Նազարյան

42- Շուշան Պետրոսյան

43- Ռուսլան

Հաղորդավար՝ Գրիշա Աղախանյան

Համերգի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում կորոնավիրուսի դեմ #covid19 դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:

Տոմսերի վաճառքից հասույթի հավաքագրման ողջ ընթացքը հասանելի կլինի առցանց, և մեր հիմնադրամը կանի հնարավոր ամեն ինչ՝ ողջ պրոցեսի թափանցիկությունն ապահովելու համար:

Համերգի պաշտոնական անոնսը կարող եք ներբեռնել կից լինկերով՝

arm 

eng 

rus 

Միասին Մենք Կարող Ենք! #TogetherWeCan

Ամբողջական ինֆորմացիա կարող եք գտնել՝

Համերգի շրջանակում ընթացող #TogetherWeCan չելլենջը ևս մեկ անգամ ցույց կտա բոլոր հայերի միասնությունը, և բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը հետագայում կօգտագործվեն նոր տեսահոլովակում:

Մանրամասները՝ 

Համերգի պաշտոնական գործընկերներն են՝

1-All.Me թվային ցանցը

2-VRticket հավելվածը

3-Buy.am օնլայն առևտրի հարթակը

4-Լոս Անջելեսի ARTN հեռուստաընկերությունը:

5- Հինգերորդ ալիք հեռուստաընկերությունը