NASA միջազգային տիեզերական գործակալությունը հայտարարել է 10 տարում առաջին անգամ ԱՄՆ տարածքից ՄՏԿ տիեզերական առաքելություն ուղարկելու մասին, հայտնում է BBC News-ը: 

Հրթիռում երկու տիեզերագնացներով տիեզերական սարքը տիեզերք կուղղվի մայիսի 27-ին Քենեդու անվան տիեզերական կենտրոնից:

Թե՛ հրթիռը, թե՛ տիեզերական սարքը մշակել է SpaceX ընկերությունը:

2011 թվականին «Շաթլ» ծրագիրը փակելու պահից ի վեր NASA-ն օգտվում էր ռուսական հրթիռներից:

Նոր առաքելության հաջողության դեպքում SpaceX-ը կդառնա առաջին մասնավոր ընկերությունը, որը NASA-ի տիեզերագնացներին ուղարկում է տիեզերք:

Falcon Nine հրթիռը եւ Crew Dragon տիեզերական սարքը մեկնարկում են պատմական Pad 39A հարթակից, որտեղից արձակվել են «Ապոլո» եւ «Շաթլ» առաքելությունները:

Առաքելության կազմի մեջ են մտնելու տիեզերագնացներ Բոբ Բեհնքենը եւ Դուգ Հերլին: ՄՏԿ թռիչքը կտեւի մոտ 24 ժամ:

Ներկայումս ՄՏԿ-ում են մեկ ամերիկացի եւ 2 ռուս տիեզերագնացներ: