Ուկրաինայի հայերը պատմել են՝ ինչպես են նշելու Հայոց ցեղասպանան զոհերի հիշատակի  105-րդ տարելիցը, հաղորդում է AnalitikaUA.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանին: 

Նրա խոսքով՝ ծրագրերը տեղափոխվում են ինտերնետ տարածք եւ ԶԼՄ-ներ: Քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն բաններներ, բիլբորդներ, սիթիլայթեր եւ այլ տեղեկատվական նյութեր Հայոց ցեղասպանության մասին:

Հուշարձանների մոտ ծաղիկներ խոնարհելու ավանդական արարաողությունը կանցկացվի կարանտինի բոլոր կանոնները պահպանելով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բերդյանսկի հայերի միությունը խաչքար է տեղադրել:

Հայտնի է, որ 2015 թվականից ՈւՀՄ-ի նախաձեռնությամբ երկրի տարբեր շրջաններում բացվել է ավելի քան 20 խաչքար:

Հիշեցնենք, որ «Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени» («Շնորհակալություն կրկին բարգավաճելու հնարավորություն համար, հայեր») սոցիալական հոլովակն անցած տարի հեռարձակվել է ուկրաինական ավելի քան 30 հեռուստաալիքներով: