Մեծ Բրիտանիայում ծայրահեղականները կոչ են անում ահաբեկչական հարձակումներ գործել հիվանդանոցների եւ այլ «խոցելի կետերի» վրա կորոնավիրուսի բռնկման ժամանակ, Independent-ին հայտարարել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան:

Նա հայտնել է, որ հակաահաբեկչական գերատեսչությունների աշխատակիցներն առաջարկություններ են ուղարկում Առողջապահության ազգային ծառայությանը նախազգուշացումների ֆոնին, որ ծայրահեղականներն օգտագործում են համավարակը` իրենց նորակոչիկների արմատականացման համար:

Ավագ սուպերինտենդանտ Նիք Ադամսը հայտարարել է պարբերկանին, որ ծայրահեղականները հարձակումների կոչեր են անում մեկուսացման ընթացքում` հույս ունենալով, որ ոստիկանությունը եւ հատուկ ծառայությունները «շեղված եւ ծանրաբեռնված կլինեն»:

«Մենք հանգամանքների օգտագործում ենք նկատում` բռնության գործողությունների խրախուսման համար», - եզրափակեց նա: