Շվեդիայի իշխանությունները նախազգուշացրել են, որ կփակեն մայրաքաղաքում ռեստորաններն ու ակումբները, որոնք չեն համապատասխանում սկզբունքներին՝ ուղղված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն այն նախանշանների ֆոնին, որ Ստոկհոլմի բնակիչները սկսում են անտեսել կանոնները, հաղորդում է Reuters-ը:

Ստոկհոլմը Շվեդիայի առավել տուժած քաղաքներից է, որտեղ գրանցվել է COVID-19-ի հետեւանքով մահացության դեպքերի ավելի քան կեսը:

Ներքին գործերի նախարար Միքայել Դամբերգն ասել է, որ կան տագնապային նախանշաններ, որ, քանի որ եղանակը տաքացել է, մայրաքաղաքի բնակիչները սկսում են անտեսել սոցիալական հեռավորության կանոնները: «Ես չեմ ցանկանում տեսնել մարդաշատ ռեստորաններ Ստոկհոլմի բաց երկնքի տակ կամ որեւէ այլ վայրում: Հակառակ դեպքում այդ բիզնեսը կփակվի»,-նշել է նա՝ հավելելով, որ դա վերաբերում է ակումբներին եւ ռեստորաններին ամբողջ երկրում, ոչ միայն Ստոկհոլմում:

Շվեդիայի իշխանությունները չեն մտցրել խիստ սահմանափակումներ՝ ի տարբերություն այլ եվրոպական երկրների՝ հենվելով շվեդների սոցիալական պատասխանատվության զգացման վրա՝ կիրառելով հիմնականում կամավոր միջոցառումների վրա հիմնված ռազմավարություն:

Կրտսեր եւ միջնակարգ դպրոցները բաց են, եւ, չնայած կառավարությունն արգելել է ավելի քան 50 հոգանոց հավաքները, ռեստորաններն ու ակումբները եւս բաց են: