Իտալիան մինչեւ տարեվերջ չի բացի իր սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների առջեւ, La Repubblica  թերթին տված հարցազրույցում հայտարարել է մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին։

«Սահմանների բացումը կապված կլինի համաճարակաբանական իրավիճակի եւ յուրաքանչյուր առանձին պետության քաղաքականության հետ»,-հավելել է պաշտոնյան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ընդ որում՝ Ֆրանչեսկինին չի բացառել, որ մայիսին Իտալիայում կվերականգնվի թանգարանների եւ գլխավոր տեսարժան վայրերի աշխատանքը, որոնք փակ էին կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Դրանցից են Կոլիեզեումն ու Պոմպեյը։