Այս անգամ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին աջակցություն տրամադրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

«ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին փոխանցվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարարության կողմից տրամադրված 50 սմարթֆոնները, որն իր հերթին նվիրաբերել էր Վիվա- ՄՏՍ -ը:

Սմարթֆոնները կտրամատրվեն հեռավար ուսուցմանը հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքների։

Ինչպես նաև Beeline-ի կողմից շուրջ 170 ընտանիքի կտրվի շարժական և ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային վկայականներ: Բոլոր ջանքերն ուղղված են հեռահար կրթությունը բոլորի համար անխտիր հասանելի դարձնելուն։ Այս մասին կարդում ենք Գեղարքունիքի մարզպետարանում»,- հայտնում են մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։