Միջուկային զենքի օգտագործման ռազմավարությունը անվտանգության լավագույն երաշխիքն է: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է DW-ը: 

Ստոլտենբերգը՝ անդրադառնալով Գերմանիայի կողմից ամերիկյան մարտական նոր ինքնաթիռների գնման շուրջ քննարկումներին, նշել է միջուկային զենքի համատեղ օգտագործման ռազմավարության կարեւորությունը:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի նպատակն է առանց միջուկային սպառազինությունների աշխարհը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ աշխարհն անվտանգ չի լինի, եթե ՆԱՏՕ-ն հրաժարվի միջուկային զինանոցից, իսկ Չինաստանը, Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան չհրաժարվեն:

Պաշտոնապես ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բեռլինը չեն հաստատում Գերմանիայի տարածքում ամերիկյան միջուկային զենքի առկայությունը:

Գերմանիայի ՊՆ ղեկավար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը մտադիր է գնել Eurofighter կործանիչ եւ F-18 45 կործանիչ-ռմբակոծիչներ, որոնք արտադրել է Boeing կոնցեռնը: