Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեյեհոֆերը արգելել է «Հըզբոլլահ»-ի գործունեությունը երկրում, փոխանցում է DW-ն:

Նա նաեւ հաստատել է, որ «մի քանի դաշնային նահանգներում միաժամանակ ոստիկանական ռեյդեր են անցկացվում», եւ հավելել է, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում «օրենքի գերակայությունն ունակ է գործել»:

Ոստիկանական ռեյդերը կենտրոնացած են Բեռլինի, Դորտմունդի, Բրեմենի եւ Մյունստերի չորս մզկիթների վրա, որոնք կասկածվում են «Հըզբոլլահի» հետ կապեր ունենալու համար, որին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ահաբեկչական կազմակերպություն է համարում: