Կիպրոսը հայտարարել է, որ բաց չի թողնելու գալիք զբոսաշրջային սեզոնը: Արդեն հունիսի 9-ին կղզի-պետությունը կբացի ավիահաղորդակցությունը, որը դադարեցված էր կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ կարանտինային սահմանափակումների պատճառով: Այդ մասին գրում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով Կիպրոսի առողջապահության նախարարությանը, հաղորդում է «Կոմմենտարիի»-ն:

Արդեն հայտնի է, որ գալիք երկուշաբթի՝ մայիսի 4-ին, Կիպրոսում կսկսեն մեղմացնել կարանտինը, իսկ մայիսի 9-ին կբացվեն նավահանգիստները, որոնք թույլ կտան ընդունել կրուիզային նավեր: Իրենց դռները կբացեն սրճարաններն ու ռեստորանները. հաճախորդներին թույլ կտրվի նստել սրահի ներսում եւ դրսում: Նույն ժամանահաշրջանում թույլ կտան վերականգնել նաեւ հյուրանոցների գործունեությունը, որոնք կկարողանան ընդունել առաջին զբոսաշրջիկներին՝ պահպանելով զգուշություն պանդեմիայի ժամանակ: Առաջին ինքնաթիռները կկարողանան ժամանել երկրում հուլիսի 9-ին: