NASA-ն հրապարակել է տեսանյութ, որը ցուցաբերում է Անտարկտիդայում սառույցի հալոցքի գործընթացը։ Այդ նպատակով օգտագործվել են վերջին 16 տարիներին ICESat-2 արբանյակի օգնությամբ ստացված տվյալները։

2003-2019 թվականներին արբանյակը գրանցել է սառույցի հալոցք Անտարկտիդայի արեւմտյան մասում։ Դա հանգեցրել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացանը 14 միլիմետրով։ Սակայն Անտարկտիդայի արեւելյան մասում սառցաբեկորների թիվն աճել է, գրում է ՄԿ-ը։

Գլոբալ տաքացման հետեւանքով Անտարկտիդայում ամեն տարի հալչում է 118 գիգատոննա սառույց, իսկ Գրենլանդիայում՝ 200 գիգատոննա։

Ավելի վաղ գիտնականները ֆիքսել են օզոնային շերտի ռեկորդային բարակեցում Արկտիկայում։ Անտարկտիդայում օզոնային շերտը նույնպես աստիճանաբար նոսրանում է, սակայն ոչ այդպիսի տեմպերով։ Համաշխարհային հանրությունը ահազանգում է, որ դա կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների։