Սահմանապահ Բերքաբեր գյուղի գլխավոր ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են:

Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը,փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը տեղում ծանոթացել են կատարվող աշխատանքներին:

4 կմ ճանապարհը շահագործման կհանձնվի օգոստոս ամսին»,- գրված է էջում: