Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում ծագած ճգնաժամը շատ ծանր հարված կհասցնի աշխատաշուկային: Այս մասին մայիսի 4-ին հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:

Նրա խոսքով` կորոնավիրուսի պատճառով երկրում գործազրկության մակարդակը կաճի 1.3%-ով: Արդյունքում երկրում գործազրկությունը 17.7 տոկոսից մինչեւ 19 տոկոս կհասի: 

Ուդումյանը նշեց, որ ճգնաժամը շատ ուժգին կհարվածի ծառայությունների, հանրային սննդի ոլորտներին եւ մի փոքր էլ` շինարարությանը: Փոխնախարարը նաեւ հավելեց, որ սեզոնային աշխատանքի համար հարեւան երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիները, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա գնալ, ասենք, Ռուսաստան, եւ մի քանի ամսից կհամալրեն գործազուրկների բանակը: