Հաղթանակի 75-ամյակի տոնակատարության նախաշեմին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը սկսել է պատերազմական տարիների լուսանկարների ցուցահանդեսների շարքի հրապարակում՝ պատրաստված Դաշնային արխիվային գործակալության, ՏԱՍՍ-ի եւ «ՌԻԱ Նովոստի»-ի կողմից:

Խորհրդային ռազմաճակատային ֆոտոթղթակիցների աշխատանքներում ցույց են տրված մարտերը եւ անդորրի պահերը, թիկունքի ծանրագույն աշխատանքային առօրյան, պարտիզանների սխրանքները, կալանավորների տառապանքը եւ պատերազմական տարիների ամենօրյա կյանքը: Նյութերը խորհրդային ժողովրդի հերոսության վկայությունն են: