Բեյրութում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Al-Nashra կայքը հայտնում է, որ անհայտ երիտասարդը կրակ է բացել Սաթ ալ-Փաշրիյա թաղամասում գտնվող խանութի աշխատակցի ուղղությամբ, ով ստացված հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:

«Արեվելք»-ը հայտնում է, որ սպանված կինը ազգությամբ հայ Մ. Հ.-ն է:

Կնոջ սպանությունից անմիջապես հետո երիտասարդը կրակել է ինքն իր վրա եւ ինքնասպան է եղել:

Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել: