Իսպանական «Corsan Carviam» ընկերության բաժնի հարցը, որը ժամանակին հաղթել է «Հյուսիս-Հարավ» մայրուղու ճանապարհաշինական աշխատանքների մրցույթում, քննարկվում է միջազգային արբիտրաժում: Այս մասին մայիսի 7-ին ԱԺ-ում Կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին:

Նախարարի խոսքով՝ փորձաքննություն է անցկացվել կատարված աշխատանքը գնահատելու համար: «Դա արվել է այն նպատակով, որ մենք կարողանանք գործընթացը շարունակել նոր կապալառուի հետ: Մենք նաեւ բանակցություններ ենք վարում չինական ընկերության հետ հնարավոր մրցույթի անցկացման դեպքում կապալառուներ ներգրավելու համար, որ նրանք, վերջապես, կարողանան մեզ հանձնել կատարված աշխատանքը: Իսկ հարավում մենք Ագարակ-Քաջարան ճանապարհի տեղամասում արդեն ունենք թունելի շինարարության նախագիծ: Արդեն հայտնի է հաղթող ընկերությունը: Դա իտալական ընկերություն է: Աշխատանքները կսկսվեն արդեն այս տարի»,- հայտնեց Պապիկյանը: