2019 թվականին Հայաստանում մաքուր ներդրումները կազմել են 48,1 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2017-ին դրանք կազմել են 93 մլրդ դրամ: Այս մասին ԱԺ նիստում ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Նա նշեց, որ կապիտալ ծախսերը նվազել են 70%-ով, ինչն ազդում է ՀՆԱ աճի պոտենցիալի Վրա:

«Վարկերը գերազանցել են 4 տրիլիոն դրամը, որից 1 տրիլիոնը կազմում են սպառողական վարկերը, որոնք անցած տարի աճել են 30%-ով, իսկ հիպոթեքայի վարկերը՝ 40%-ով»,-նշեց պատգամավորը: