Պարոն վարչապետ, երեկ դուք ասում էիք 2 միլիարդ 300 միլիոն դոլար ներդրումների մասին, սակայն մեր պաշտոնական պետական վիճակագրության մեջ այլ թվեր են։

Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստում կառավարության 2019թ․ ծրագրի իրականացման զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Միքայել Մելքումյանը։ Պատգամավորի տվյալներով՝ Հայաստանում ուղիղ ներդրումները չեն մեծացել եւ կազմել են ընդամենը 254,5 մլն դոլար։

Ընդ որում, 2018թ․ այդ ցուցանիշը կազմել է 254,1 մլն դոլար։ «Երկրորդը՝ պորտֆելային ներդրումները մեզ մոտ կազմել են 100 մլն դոլար։ Եթե մենք ուշադրություն դարձնենք անցյալ տարվա ապրիլի 5-ին, ապա Պետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալներ 2018թ․ արտասահմանյան ներդրումների մասով 111 մլրդ դրամի մասին, եւ եթե դուք այժմ նայեք, ապա կտեսնեք, որ այդ 111 մլրդ դրամը կրճատվել է մինչեւ 747,9 մլն դրամի։

Կոմիտեի տվյալներով՝ խնդիրն այն է, որ արտասահմանյան բաժնետերերը հանել են փողերը զեկույցի հրապարակումից հետո։ Սա լուրջ խնդիր է։ Մեր 37 մլրդ դրամը ընդհանրապես անհետացել է ներդրումային վիճակագրությունից»,- նշեց Մելքումյանը՝ հավելելով, որ Հայաստանում ներդրողների հետ, մեղմ ասած, բավարար չեն աշխատում։