Lamborghini-ն ներկայացրել է Huracan սուպերքարի նոր տարբերակը, որը դարձել է Evo  էքստրեմալ շարքի մոդելի թվով չորրորդ մոդիֆիկացիան, հաղորդում է Autonews-ը:

Փափուկ վերնամասով ավտոմեքենան ընդամենը 1509 կգ է, ինչին հաջողվել է հասնել սուպերքարի կառուցվածքում ալյումին եւ կոմպոզիտային նյութեր օգտագործելու շնորհիվ:

Lamborghini Huracan Evo RWD Spyder-ը համալրված է 5.2-լիտրանոց V10 շարժիչով: Շարժիչն աշխատում է 7 աստիճանով ռոբոտացված փոխանցման տուփով:

Ռոդսթերն ունակ է զարգացնել մինչեւ 100 կմ/ժ արագություն 3.5 վայրկյանում, իսկ դրա առավելագույն արագությունը կազմել է 324 կմ/ժ: Համեմատության համար՝ ավելի թեթեւ Huracan Evo RWD կուպեն մինչեւ 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը հավասարվում է 325 կմ/ժ-ի: