Այո, ՀՀ-ում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի եւ նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից. սա է ճշմարտությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առավոտյան ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Քրեական օրենսգրքով կաշառքը համարվում է հանցագործություն, բայց կաշառքի սադրանքը նույնպիսի հանցագործություն է, ինչ դրա հետեւանքները: Այո, ես դատապարտում եմ մեզ, ես դատապարտում եմ ինձ եւ այսօր տեղի ունեցածը  համարում եմ մեր եւ իմ ամենամեծ պարտությունը, որ ունեցել ենք հեղափոխությունից հետո: Բայց սա թող որեւէ մեկին հուսավառ չանի, որովհետեւ ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս, ու տեսել քմծիծաղը ստի, այսօր էլ տեսնում ենք դա, բայց իմ կամքը ամուր է քարից էլ, իմ հոգին հանձնվել չգիտի»,-ասաց Փաշինյանը:

Նա վստահություն հայտնեց, որ աայս ամենը կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հետ, կապ ունի բազմապիսի քրգործերի հետ:

«Որովհետեւ երբ այդ գողացված միջոցները վերադարձնեն, որտեղի՞ց են իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները:

Շատ կենսական հարց է լուծվում այսօր, այսօր հոգեբանական բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող մեծամասնությունը, այելեւ հանրությունը, որովհետեւ նրանք մեզ ուզում են դնել ընտրության առջեւ՝ կամ մենք պետք է դառնանք պադյեզդներում ծեծողներ, կամ մեր թիմակիցները պետք է վախենան պադյեզդներ մտնելուց: Թույլ չենք տա:

Այո, այդ պադյեզդներում ձեզ ասֆալտներին կպառկացնենք: Դուք չունեք հնարավորություն ՀՀ ժողովրդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին: Ես հարյուր անգամ ասել եմ՝ գնացեք նայեք ելույթները, տեսեք, թե ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանի հետ այս ամբիոնից, ոնց է խոսել Սերժ Սարգսյանի հետ այս ամբիոնից: Եվ տեսեք, թե ոնց են նրանք խոսում ժողովրդի լեգիտիմությունն ունեցող այսօրվա մեծամասնության հետ՝ ասելով՝ մի քանի վայրկայն անդրադառնալու եմ բայց ափսոսում եմ այդ մի քանի վայրկյանը»,-ընդգծեց վարչապետը:

«Բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի եւ այդ միջադեպը այլեւս երբեք չպետք է կրկնվի»,-հավելեց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ հեղափոխության ժամանակ իրենց կողմից որեւէ ռնության դեպք չի եղել, միակ դեպքը եղել է այն, որ Սասուն Միքայելյանը պլաստիկե շիշը նետել է դեպի տխրահռչակ Լեւոն Երանոսյանը:

«Այսօր մենք պարտվեցինք, ես դատապարտում եմ Սասուն Միքայելյանին, ինձ, մեզ, դատապարտում եմ ծառայության ՀՀ ժողովրդին, Արցֆախի ժողովրդին եւ այն արժեքներին, որոնք դարձել են 2018-ի թավշյա հեղափոխության լոկոմոտիվ, տանող ուժ»:

«Ի՞նչը կցխես». ԱԺ-ում իսկական ծեծկռտուք է. Սասուն Միքայելյանը բռունցքներով հարձակվեց Մարուքյանի վրա (ֆոտո)