Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 8-ին, ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին միջադեպ տեղի ունեցավ գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանի և Յուրի Խաչատուրովի միջև։

Դատախազն իր ելույթում ասաց, որ որեւէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չի։

«Անընդհատ շեշտադրվեց օրվա խորհուրդը՝ Շուշիի ազատագրումը. որ անձինք, ովքեր Շուշիի ազատագրման համար մեծ ներդրում են ունեցել՝ ինչ կարգավիճակում են եւ մեղադրվում են։ Ասեմ, որ որեւէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չի», ասաց դատախազը։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը բարկացավ, տեղից խոսեց, թե «ոնց ես ինձ նայում ու նման բան ասում»։

Մեղադրող դատախազն էլ արձագանքեց. «Ի, ո՞նց թե ոնց ես նայում։ Որեւէ մեկը որեւէ մեկի վրա չի նայում։ Ինձ չի կարելի ընդհատել, որովհետեւ ես չեմ ընդհատում»։