Ես երբեք չեմ դրժի իմ խոստումը: Այդ մասին մայիսի 8-ին կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախկին նախագահը, ստիպված լինելով արձագանքել մի քանի հայտարարությունների, մասնավորապես այն մասին, որ դուրս է հրավիրել հիվանդասենյակից քրեակատարողական վարչության աշխատակցին՝ պարզաբանել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

«Ես չէի խոսի այդ մասին, սակայն ստիպված եմ: Ես քննարկել եմ բժիշկների հետ, թե ինչպես է ընթանալու իմ վիրահատությունը, երբ վարչության ներկայացուցիչը՝ բարձրաստիճան սպան մասնակցում է զրույցին: Ես հարցրել եմ՝ արդյո՞ք նա բժիշկ է: Հետեւել է բացասական պատասխան: Ո՞ւմ կարգավիճակով եք մասնակցում, եթե դուք բժիշկ չեք: Ասում է՝ ես հրաման եմ ունեմ»,- պատմել է Ռոբերտ Քոչարյանը:

Քանի որ սպան հրաժարվել է լքել սենյակը, նախկին նախագահը որոշում էր կայացրել հրաժարվել բուժումից եւ խնդրել է վերադարձնել իրեն Քրեակատարողական հիմնարկ: Արդյունքում սպան, այնուամենայնիվ, կապ էր հաստատել ղեկավարության հետ և ասել, որ չի մասնակցի: «Դրանից հետո ես պնդում եմ, որ հանդիպումներն անցկացվեն առանց կողմնակի ներկայության: Իմ իրավունքները կոպտորեն ոտնահարվում են»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:

Նիստի ընթացքում մեկնաբանելով հակառակ կողմի ելույթները եւ երաշխավորողների հասցեին ուղղված արտահայտությունները՝ Քոչարյանը նշել է, որ ներկայացրել են դեղին մամուլից ինչ-որ հոդվածներ որպես «ապացույց» եւ վատաբանել մարդուն, որը 10 տարի եղել է Արցախի վարչապետ: «Ցինիզմի աննախադեպ աստիճան: Փորձում են վնաս հասցնել ինձ եւ այդ նպատակով վարկաբեկում են մարդկանց, որոնք մեծ ավանդ  ունեցել Հայաստանի Հանրապետության կառուցման գործում: Դա չի տեղավորվում իմ պատկերացումներում»,-ընդգծել է նախկին նախագահը:

Մտորումներն այն հարցի շուրջ, թե կարող են արդյոք ազդեցություն ունենալ երաշխավորները իր վրա՝ Քոչարյանը համարել է անհեթեթ: Նա հիշեցրել է, որ եղել է Հայաստանի եւ Արցախի նախագահը, Արցախի Հերոս է: «Ես Հայաստանի և Ղարաբաղի նախագահ եմ։ Եվ այս հանգամանքն ինձ համար ամենից զսպող հանգամանքն է։ Ինձ համար երաշխավորում են, ես կարո՞ղ եմ թույլ տալ ինձ ինչ-որ վարկաբեկող քայլ, որը կզրոյացնի իմ հեղինակությունը։ Ցավոք, դատախազները սա չեն հասկանում։ Եթե ինչ-որ մեկը քեզ համար երաշխավորում է, դրժել խոսքը նշանակում է խաչ դնել սեփական կենսագրության, անցած ուղու վրա, կորցնել ընկերներին, քանի որ հետո դու չես կարողանա նրանց աչքերի մեջ նայել: Խոսքը երաշխավորողների մասին չէ, խոսքը նախ սեփական անձին է վերաբերում: Դու խոսք ես տալիս եւ պատասխանատու ես դրա համար: Տիկին Դանիբեկյան, ես սպասում էի, որ Դուք ինձ կհարցնեք՝ արդյո՞ք ես խոսք եմ տալիս, որ նման երևույթներ չի լինի: Եւ եթե ես խոստում տամ, համոզված եղեք, Դուք կարող եք կայացնել որոշումներ առանց երաշխավորների եւ գրավի՝ վստահ լինելով, որ ես երբեք այդ հրապարակային տված խոսքը չեմ դրժի»,-ամփոփել է Ռոբերտ Քոչարյանը: