Վետերանները պատվո երթ են կատարում «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քաղաքական վերնախավը «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք մատուցեց Մեծ հաղթանակի և Արցախյան ազատամարտի մասնակիցների հիշատակին։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։

Նշենք, որ այս տարի կորոնավիրուսով պայմանավորված չի թույլատրվում մարդկանց հոսքը զբոայգի։

Հիշեցնենք, որ այսօր լինելու են նաև ուղղաթիռների շքերթ և տոնական համերգ։