Մայիսի 9-ը պարզապես պատմական ամսաթիվ չէ. այն առաջին հերթին խաղաղության համար վճարված անչափ բարձր գնի հիշեցումն է: Այս մասին նշվում է Երկրորդ աշխարհամարտում Սովետական Միության տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի տոնական ուղերձում:

«Համոզված եմ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ նախկին Սովետական Միության բոլոր ժողովուրդների համար, ովքեր կրել են սարսափելի պատերազմի հիմնական բեռը, Հաղթանակի օրը հատուկ տոն է, շատ առումներով` խորապես անձնական, քանի որ մեր երկրներում, թերեւս, գրեթե չկան ընտանիքներ, որոնց պատերազմը չէր դիպչել: Մենք ոչ միայն ցավում ենք զոհվածների համար, այլեւ հպարտանում ենք նրանցով, ով գլուխ չի խոնարհել չարի դեմ եւ նվաճել է, ոչ միայն իր համար, կյանքի եւ արժանապատվության իրավունք: Դժվար է գերագնահատել հայ ժողովրդի ներդրումը Հաղթանակի գործում: Ռազմաճակատներում կռված 600 հազար հայերից 300 հազարը տուն չի վերադարձել:

Հաղթանակը մեր ընդհանուր պատմության, մեր ընդհանուր ժառանգության փառահեղ էջն է, որի ամենակարեւոր տարրերից մեկը ռուս եւ հայ ժողովուրդների եղբայրական հարաբերություններն են, մեր մշակույթների փոխկապակցվածությունը, հոգեւոր ընդհանրությունը եւ հավատարմությունը հավերժ արժեքներին: Մեր երկրներում հոգատարությամբ են վերաբերվում պատերազմի հիշողությանը, մեծ կարեւորություն են տալիս պատմական ճշմարտության պահպանմանը: Դժբախտաբար, մենք հիմա ստիպված ենք պայքարել դրա համար: Եւ առավել կարեւոր է դա միասին անել:

Նախ եւ առաջ կցանկանայի սրտանց շնորհավորել մեր սիրելի վետերաններին: Եվ չնայած այսօր, հաշվի առնելով գոյություն ունեցող սահմանափակումները, մենք չենք կարող սեղմել ձեր ձեռքը եւ գրկել ձեզ, կգա ժամանակ, երբ մենք միասին կկարողանանք բարձրացնել բաժակները Հաղթանակի համար: Ամենակարեւորը` առողջություն Ձեզ, դուք մեզ շատ եք պետք: Մեզանից յուրաքանչյուրն այսօր երախտագիտությամբ գլուխ է խոնարհում հաղթողների սերնդի առջեւ` նրանց, ով խիզախորեն կռվել է զավթիչների հետ պատերազմի դաշտում եւ դարբնել է Հաղթանակը թիկունքում: Հաղթանակ, որը եղել եւ մեկը բոլորի համար:

Սիրելի ընկերներ,

Այսօր մենք հարգանքի տուրք եւ երախտագիտություն ենք հայտնում իրական հերոսներին, ովքեր միշտ տղամարդկության, քաջության, արիության, պարտքի նկատմամբ հավատարմության եւ եղբայրության օրինակ կլինեն մեզ համար: Մեզ բոլորիս ուզում եմ մաղթել արժանի լինել նրանց Սխրանքին, եվ, իհարկե` խաղաղ երկինք գլխավերեւում:

Շնորհավոր Հաղթանակի օրը»,- նշվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի ուղերձում: