Mazda ճապոնական ավտոկոնցեռնը խնդրել է 300 մլրդ իենի (2.8 մլրդ դոլար) չափով վարկ Ճապոնիայի երեք խոշոր բանկերից նոր տիպի կորոնավիրուսի հասցրած վնասի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Nikkei ճապոնական թերթին։

Նշվում է, որ ընթացիկ տարվա փետրվարին ավտոկոնցեռնի վաճառքների ծավալը նվազել է 14 տոկոսով, մարտին այդ ցուցանիշը նվազել է 33 տոկոսով։ Մարտի 24-ին Mazda-ն դադարեցրել էր Ճապոնիայում, Մեքսիկայում եւ Թաիլանդում իր մի քանի գործարանների աշխատանքը ավտոկոնցեռնի արտադրանքի նկատմամբ պահանջարկի անկման պատճառով։

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 16,4-ը՝ ընդ որում՝ 270 վարակվածների վիճակը գնահատվում է ծանր, գրանցված է մահվան 637 դեպք։ Ապրիլի 8-ին Տոկիոյում եւ հարակից նահանգներում, ինչպես նաեւ Հոնսյու եւ Կյուսյու կղզիների որոշ նահանգներում սահմանվել էր արտակարգ դրության ռեժիմ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կողմից։ Ապրիլի 16-ին վարչապետն ընդլայնել էր այն երկրի ամբողջ տարածքում։ Մայիսի 4-ին արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարացվել էր մինչեւ մայիսի 31-ը։