Բավարացիները ցույց են տվել BMW M8 GTЕ-ի մանկական տարբերակը, որի թափքը զարդարված է նույնպիսի լապտերներով եւ հագեցած է աշխատող դեղին լուսատեխնիկայով, հայտնում է Motor-ը:

2020թ․ BMW Lifestyle աքսեսուարների նոր հավաքածուում ներկայացված է M8 GTЕ ավտոմեքենան, որն իրենից ներկայացնում է մրցարշավային ավտոմեքենայի տեսքով խաղալիք-էլեկտրամոբիլ։ Այն զարդարված է ճիշտ նույն BMW Motorsport ֆիրմային լույսերով, ինչպես եւ M8 GTE №1 նմուշը, եւ հագեցած է նույնպիսի դեղին գույնի լուսային սարքերով, որոնք նաեւ աշխատում են։ Ավտոմեքենան ընթացքի ժամանակ հեռարձակում է շարժիչի աշխատանքի իրական ձայներ։

Ավտոմեքենայի դռները բացվում են եւ նույնիսկ ունի աուդիոհամակարգ, որը նվագում է MP3-ֆայլեր: Մանկական BMW M8 GTE-ն հագեցած է 12 վոլտանոց մարտկոցով, որի մեկ լիցքը բավարար է 1-2 ժամ մեքենան վարելու համար: Մարտկոցը ամբողջությամբ լիցքավորվում է 8-12 ժամում: Խաղալիք-ավտոմեքենան զարգացնում է ժամում 4 կմ առավելագույն արագություն: Դրա արժեքը դեռ հայտնի չէ, բայց մանկական տարբերակը, որը, ամենայն հավանականությամբ, ստեղծվել է i8-ի հիման վրա, BMW-ի եվրոպական դիլերների կողմից վաճառվում է 269 եվրոյով: