ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ պատմության մեջ վատագույնն է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նման Սպիտակ տուն ԱՄՆ-ում դեռ չի եղել: Այդքան անմարդկային, կոպիտ եւ ոչ կոմպետենտ: Այդ երկրի պետքարտուղարը տեղյակ չէ քաղաքականությունից»,-ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը շարունակում է ահաբեկչությունը ամբողջ աշխարհում նույնիսկ կորոնավիրուսի ժամանակ: