Ընտանիքի միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի մայիսի 15-ին, հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականին:

Այս օրվա սահմանումը նպատակ ունի հասարակության ուշադրությունը սեւեռել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: Իսկ դրա անցկացումը հնարավորություն է տալիս բարձրացնել իրազեկությունը ընտանիքներին վերաբերող հարցերում եւ խորացնել գիտելիքներն ընտանիքների իրավիճակի վրա ազդող սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական գործընթացների վերաբերյալ:

ՄԱԿ-ի տվյալներով`  երբ խախտվում են մեկ ընտանիքի հիմնական իրավունքները, վտանգված է ամբողջ մարդկային ընտանիքի միասնությունը, որոնց անդամներն են նրանք: