ՌԴ Քննչական կոմիտեն ավարտին է հասցրել Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը:

«Մեր նկատմամբ մեղադրանք կրկին չեն առաջադրել, ինչպես մեկ տարի առաջ կար, այնպես էլ մնացել է: Այդպիսով, ՔԿ-ն անտեսել է Գլխավոր դատախազության ցուցումները՝ կապված քույրերի գործողությունների որակավորման փոփոխությունների հետ»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ քննությունը  2 ամիս առաջ գործով եւս մեկ փորձաքննություն է անցկացրել, որը հաստատել է եզրակացությունը՝ հօգուտ աղջիկների:

«Դրանից հետո քննությունը չի վերաորակավորել մեղադրանքը, կրկին հայտարարել է քննության ավարտի մասին՝ չընդունելով որոշումներ վերաորակավորման, քույրերին լրացուցիչ հարցաքննելու մասին»,-նշել է Պարշինը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Խաչատուրյան քույրերի պաշտպանությունը չի կարող սկսել ծանոթանալ գործին կորոնավիրուսի պատճառով:

«Եթե գործը մեղադրական եզրակացության հաստատումից հետո Գլխավոր դատախազությունից փոխանցվի դատարան, ապա մենք ատենակալների կոլեգիա կհավաքենք»,-նշել է փաստաբանը:   

Ավելի վաղ փաստաբան Ալեքսեյ Պարշինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հետեւել է գլխավոր դատախազության ցուցումներին եւ նոր փորձաքննություններ է նշանակել քույրերի նկատմամբ: Ըստ նրա, քրեական գործը վերադարձնելով ՔԿ, գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը դատավճռի մեջ նշել է,ր որ աղջիկների որակավորումը քննության կողմից սխալ է սահմանվել, իսկ ճիշտ որակավորումն անհրաժեշտ պաշտպանությունն է:

Այն բանից հետո, երբ Քննչական կոմիտեն բողոքարկել էր քույրերի գործի վերադարձն իրենց մոտ, այդ ժամանակ Գլխավոր դատախազության ղեկավար Յուրի Չայկան հրաժարվել էր բավարարել գործը հետ ՔԿ ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը` համաձայնելով Գրինի նախկին որոշման հետ, եւ օբյեկտիվության համար կարգադրել էր լրացուցիչ հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննություն անցկացնել մեղադրյալների նկատմամբ՝ հաշվի առնելով գործի բոլոր նյութերը, այդ թվում` նրանց, որոնք ձեռք են բերվել նախնական փորձաքննություններից հետո: Քննիչները փորձաքննիչների առջեւ նաեւ հարց էին դրել` արդյոք քույրերի միջեւ նամակագրությունը  սոցիալական ցանցերում կարող է հերքել նախորդ նմանատիպ հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննությունների արդյունքների օբյեկտիվությունը:     

ՔԿ-ն հաստատել է Միխայիլ Խաչատուրյանի կողմից հանցագործությունների կատարումը՝ նախատեսված ՌԴ ՔՕ 117, 132, 133 հոդվածներով (խոշտանգում, սեռական բնույթի բռնի գործողություններ եւ սեռական բնույթի գործողությունների պարտադրանք):