ՌԴ Պետական դուման չորեքշաբթի լիագումար նիստում ընդունել է ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու օրենքը՝ ընտրություններում եւ հանրաքվեներում փոստով եւ հեռավար քվեարկելու հնարավորության մասին, ինչպես նաեւ «Պետծառայություններ» պորտալի միջոցով թեկնածուի համար ստորագրահավաքի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առաջին ընթերցմամբ խմբագրված օրինագծով առաջարկվում էր ընտրողների ստորագրահավաք կատարել «Պետծառայություններ» պորտալի միջոցով, բայց նշված համակարգի օգտագործմամբ հնարավոր կլինի հավաքել ընտրողների, հանրաքվեների մասնակիցների անհրաժեշտ ստորագրությունների քանակի ստորագրությունների կեսից ոչ ավելին:

Դրանից բացի, ստորագրության թերթիկները պատրաստելիս սխալների բացառման նպատակով նախագծով սահմանվում էր համապատասխան ընտրությունները, հանրաքվեն կազմակերպող հանձնաժողովի պարտավորություն՝ հաստատել  ստորագրության թերթիկի լրացված նմուշը. հանրաքվեի մասնակիցը ստորագրությունը դնելու եւ օրը նշելու ժամանակ ստորագրման թերթիկում ինքն է անցկացնում իր ազգանունը, անունը եւ հայրանունը:

Օրինագծի երկրորդ ընթերցմամբ՝ պատրաստվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ առաջարկ է արվել ՌԴ-ում ընտրություններում եւ հանրաքվեներում փոստով կամ հեռավար քվեարկելու հնարավորության մասին, քվեարկության նման ձեւաչափի անցկացման անհրաժեշտությունը որոշելու է ԿԸՀ-ն: Փոփոխությունների համահեղինակ, «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Դմիտրի Վյատկինը հայտնել է, որ այս նորմը չի տարածվելու Սահմանադրության վերաբերյալ համառուսական քվեարկության վրա:

Փոփոխությունների թվում առաջարկ է եղել նաեւ, որի համաձայն՝ ՌԴ սուբյեկտի ղեկավարի ընտրությունները, որն ընտրվում է իշխանության օրենսդիր մարմնի պատագամավորների կողմից, կարող են հետաձգել, եթե տարածաշրջանի տարածքում կամ նրա երկու եւ ավելի ինքնավար կազմավորումներում մտցված է բարձր պատրաստականության ռեժիմ կամ ԱԴ: Փոփոխությունները ստացել են ատգամավորների մեծամասնության աջակցությունը (կողմ՝ 249, դեմ՝ 79):