Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին ի պատասխան ամերիկացիների այն հայտարարության, որ Իրանը ԱՄՆ-ի հետ չի համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի պետական ահաբեկչությունը, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«ԱՄՆ-ն՝ տարբեր ահաբեկչական խմբեր ստեղծելու, ֆինանսավորելու եւ զինելու իր պատմությամբ, պետական ահաբեկչության օգտագործմամբ եւ այլ ահաբեկչական ռեժիմին բացահայտ աջակցությամբ հակաահաբեկչական ջանքերի գնահատման լավ կետ չէ»,- ասել է նա:

ԱՄՆ Պետքարտուղարությունը չորեքշաբթի հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ Վենեսուելան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Կուբան եւ Սիրիան ներառված են այն երկրների ցանկի մոջ, որոնք իբր Վաշինգտոնի հետ բավարար չափով չեն համագործակցում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Պետքարտուղարությունը որպես հիմնավորում, մասնավորապես, հիշատակել էր Իրանի կապերը շիական «Հիզբոլլահ» կազմակերպության եւ «Քաթաիբ Հիզբոլլահ» խմբավորման հետ: