Եվրոպական միությունը չի դիտարկում ռազմական ներկայության հնարավորությունը Հայաստանում։

Այս մասին մայիսի 14-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: «Միաժամանակ, մենք սերտ կապեր ունենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ Զինված ուժերում մարդու իրավունքների հարցերի շուրջ»,- պարզաբանել է նա՝ նշելով, որ Հայաստանը նաեւ համագործակցում է ԵԱՀԿ-ի ու ՆԱՏՕ-ի հետ՝ տարբեր ոլորտներում, ներառյալ կարողությունների զարգացումը եւ ուսուցումը: