Renault ընկերության նոր արտադրական ծրագրում չեն լինի Scenic եւ Espace մինիվենները, ինչպես նաեւ Talisman միջին չափսերով սեդանը, հաղորդում է Reuters-ը։

Առաջիկայում Renault-ն կսկսի հակաճգնաժամային ծրագրի իրագործումը, որը կոչված է տնտեսել ընկերության համար 2 մլրդ եվրո առաջիկա երեք տարվա ընթացքում։

Լուրջ փոփոխություններ են սպասվում ֆրանսիական ավտոարտադրողի մոդելային շարքում, որտեղ կգերակշռեն քրոսովերները։ Ֆրանսիայի հյուսիսում՝ Դուեում, գործարանը կհարմարեցվի էլեկտրամոբիլների արտադրության համար։

Բացի այդ, Renault-ն բանակցում է հինգերորդ հանրապետության կառավարության հետ 5 միլիոն եվրոյի չափով վարկ ստանալու հարցում, որպեսզի կարողանա հաղթահարել մարտին եւ ապրիլին պահանջարկի անկման աղետալի հետեւանքները՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով։

Renault Scenic-ն արտադրվում է 1995 թվականից։ 1997-ին տարվա եվրոպական ավտոմեքենան էր։ Renault Espace-ն արտադրվել է 1984 թվականին եւ եվրոպական շուկայում առաջին հարմարավետ վենն է եղել, որն ի սկզբանե ստեղծվել է ուղեւորափոխադրման համար։