Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տեսակոնֆերանսի ձեւաչափով հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակը եւ այն քայլերը, որոնք կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո առաջիկա ամիսներին կնախաձեռնվեն այս ուղղությամբ: Կողմերը պայմանավորվել են որոշել COVID-19 համավարակի մեղմացումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպման անցկացման ժամկետները եւ վայրը, ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շաֆերը (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: