ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը հետաձգվել է:

Դատավոր Աննա Դանիբեկյանի հայտնել է, որ Իզմիրլյան ԲԿ-ից տեղեկանք է ստացվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում է եւ չի կարող մասնակցել այդ նիստին: Հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայության դեպքում նիստը չի կարող անցկացվել՝ այն հետաձգվել է: Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 13-ին: