2003 թվականի մայիսի 21-ին առաջին անգամ նշվել է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը (World Day for Cultural Diversity for Dialogue and Development):


Մշակութային բազմազանությունը ոչ միայն տնտեսական աճի զարգացման շարժիչ ուժն է, այլեւ միջոց ավելի լիարժեք մտավոր, զգայական, բարոյական եւ հոգեւոր կյանքի համար: Սա ամրագրված է մշակույթի հարցերով բոլոր 7 կոնվենցիաներում, որոնք ապահովում են մշակութային բազմազանության խթանման համար ամուր հիմքը: Մշակութային բազմազանությունը ամենաարժեքավոր ակտիվն է, որը պարտադիր պայման է աղքատության ծավալների կրճատման եւ կայուն զարգացման հասնելու գործում:

Այսօր այս տոնը նշում են աշխարհի շատ երկրներում, ինչը մարդկանց թույլ է տալիս գիտակցել մշակութային բազմազանության արժեքները եւ ժողովուրդների միջեւ համագործակցության զարգացման հնարավորություն է ընձեռում: