Microsoft կորպորացիան նոր սուպերհամակարգիչ է մշակել Azure ամպի հիմքով OpenAI ոչ կոմերցիոն հետազոտական կազմակերպության հետ համագործակցությամբ: Կազմակերպության հիմնադիրներն են Իլոն Մասկն ու Սեմ Ալթմանը: Սուպերհամակարգիչը ցուցադրվել է Microsoft Build 2020 տեխնոլոգիական համաժողովի ժամանակ, հաղորդում է HighTech+-ը:

Նոր սուպերհամակարգիչն աշխարհում ամենահզոր 5 սուպերհամակարգիչներից մեկն է:

Այն ստեղծվել է հատուկ ԱԻ մոդելների հաջորդ սերունդների ուսուցման համար:

Սուպերհամակարգիչն ունի ավելի քան 285 հազար պրոցեսորային միջուկ, 10 հազար գրաֆիկական պրոցեսորներ եւ վայրկյանում 400 գիգաբիթ ցանցային միացման արագոթւյուն: