Apple-ին մեղադրել են Siri ձայնային օգնականի միջոցով օգտատերերին գաղտնալսելու մեջ՚: Հայտարարության հեղինակը եվրոպական կարգավորիչներին խնդրել է միջոցներ ձեռնարկել ընկերության նկատմամբ, հաղորդում է Guardian-ը:

Հայտարարությունն արել է Թոմաս Լե Բոնյեկը, որն ավելի վաղ աշխատել է ընկերության հետ:

Նա նշել է, որ ընկերությունը շարունակում է ձայնագրել եւ վերլուծել օգտատերերի հեռախոսահամարները: Նրա խոսքով՝ համապատասխան նամակն ուղարկվել է եվրոպական բոլոր կարգավորիչներին:

«Ես մտահոգված եմ, որ խոշոր IT  ընկերությւոնները շարունակում են գաղտնալսել բնակչությանը, չնայած նրան, որ ԵՄ քաղաքացիներն ասում են, որ իրենց մոտ գործում են տվյալների պաշտպանության ամենախիստ օրենքները»,-ասել է նա:

Մասնագետի խոսքով՝ Siri օգնականը մշտապես ձայնագրում է օգտատիրոջ եւ նրա ընտանիքի խոսակցությունը: