McLaren եւ հատուկ նախագծերի McLaren Special Operations (MSO) բաժինը ներկայացրել են Հյուսիսային Ամերիկայի շուկայի համար վերջին 600LT Spider Roadster շարքը: Թեմատիկ թողարկման բոլոր 12 օրինակները ներկված են Borealis Black MSO-ի սեւ երանգով՝ Napier Green-ի կանաչ շեշտադրումներով եւ ոգեշնչված են Եվրոպայում սեգերերիիդների ընտանիքի խոշորագույն ներկայացուցիչ Segestria Florentina թունավոր սարդի տեսքից, գրում է Motor- ը:

Րոդսթերի ամբողջական անվանումը McLaren 600LT Spider Segestria Borealis by MSO է, մականունը Spider Spider է: «Քթից» մինչեւ վերջ ձգվող կանաչ գծերն ընդօրինակում են Segestria Florentina սարդին: Borealis black MSO Defined-ի հիմնական սեւ գույնը լուսավորության անկյան փոփոխությունից խորը կանաչ, մանուշակագույն եւ բորդո երանգներ է ստանում: Չոդսթերը հավելյալ զարդարում են MSO Bespoke Napier Green-ի արգելակային սուփորթները, փայլուն սեւով պատված ալյումինե անիվները եւ սարդոստայնի պատկերը հակաթեւի ներքեւի մասում:

Վերջնական McLaren 600LT Spider-ները հարուստ հագեցած են: Այդպես, ավտոմեքենաների համար ստանդարտ է MSO Clubsport փաթեթն է, որն իր մեջ ներառում է թեթև ածխապլաստիկային նստատեղերը, կարբոնից սրահի դետալները, տիտանե անվապտուտակներւ եւ չներկվախ ածխապլաստիկից առջեւի թեւերի խռիկները:

Բացի այդ, «բազան» նաեւ ներառում է 12 բարձրախոսով Bowers & Wilkins աուդիոհամակարգը, հետագծային տեսախցիկ, վերելակ համակարգ առջեւի սռնի վրա: Սուպերքարի սրահը նույնպես սեւ է՝ կանաչ շեշտադրումներով եւ պատված է ալկանտարայով: