ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 21-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 124,86 մլն դրամ մշակութային օբյեկտների վերանորոգման, ամրակայման համար:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը թվարկեց այդ օբյեկտների ցանկը.

Շիրակի մարզում՝

Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում և տարածքի բարեկարգում` 8382,9 հազար դրամ

Երերույքի տաճարի և փոքր դամաբարանի թաղերի ամրակայում, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնում և փոքրիկ թանգարանի ստեղծում` 10900,0 հազար դրամ

Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում`   19475,0 հազար դրամ

ՀՀ Վայոց Ձորի մարզում`

Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում` 19153,0 հազար դրամ

ՀՀ Արագածոտնի մարզում`

Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և Պարսպապատի ամրակայում` 19332,0 հազար դրամ

ՀՀ Արարատի մարզում`

Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում` 1622,4 հազար դրամ

Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի բնակելի հատվածի (տան) ամրակայում, նորոգում, վերականգնում և տարածքի մասնակի բարեկարգում` 9763,5 հազար դրամ

ՀՀ Լոռու մարզում`

Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում` 2367,2 հազար դրամ

ՀՀ Կոտայքի մարզում`

Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում`  32890,6 հազար դրամ

Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնում 176221,2 հազար դրամ

Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի վերականգնում 76883,6 հազար դրամ

Բացի վերը թվարկվածից, նախագծով գումար է հատկացվում նաև Երևան քաղաքում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման համար` 37080,0 հազար դրամ:

«ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈ» քանդակի վերականգնման, ՀՀ Լոռու մարզի գ. Դսեղ տեղափոխման և տարածքի բարեկարգման համար Նախագծով հատկացվում է 8388,0 հազար դրամ:

Հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են` պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմանը, հաշվառմանը, պահպանությանը, առավել վտանգված հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը, ինչպես նաև  մշակութային զբոսաշրջությանը խթանմանը:

Նախագծի անհրաժեշտությունը ելնում է այն հանգամանքից, որ վերջին տարիներին Հայաստանում պետական բյուջեից միջոցներ են հատկացվում հուշարձանների վերականգնման, ամրակայման  աշխատանքների համար, սակայն դեռևս շարունակում է խնդիր մնալ կիսաքանդ կամ խոնարհված հուշարձանները վերականգնումը։