Հայաստանում կորոնավիրուսով վարակված 23 հղի եւ 270 երեխա կա։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երեկվա դրությամբ 270 երեխա կա, իհարկե, երեխա ասելով նկատի ունեմ մինչեւ 18 տարեկան պացիենտներին։ 2 երեխա ունի թոքաբորբ, ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա»,- նշեց նախարարը։