Ամերիկացի միլիարդատերերը զգալիորեն ավելացրել են իրենց ունեցվածքը COVID-19-ի համավարակի ֆոնին: Այս մասին հաղորդվում է Americans for Tax Fairness-ի եւ Institute for Policy Studies-ի ուսումնասիրության մեջ:

Այդպես, մարտի 18-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում «Միացյալ Նահանգների ամենահարուստ բնակիչների» ցուցակից մարդիկ ընդհանուր 434 միլիարդ դոլար են վաստակել, ավելին՝ այս ընթացքում միլիարդատերերի թիվը 614-ից  630 է դարձել:

Ուսումնասիրության տվյալներով՝ համավարակի հաշվին ամենաշատը վաստակել են Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 34.6 միլիարդ դոլար, Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 25.3 միլիարդ դոլար, Microsoft-իի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 8 միլիարդ դոլար եւ Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը՝ 7 միլիարդ դոլար:

Ամենահաջողակը տեխնոլոգիական ոլորտն է, քանի որ ամբողջ աշխարհում ներդրված մեկուսացման ռեժիմի պատճառով մի շարք գործընթացներ տեղափոծվել են թվային ձեւաչափ, հայտնում է «Գազետա»-ն: