Եվրոպայում ամենախոշոր գործող սիցիլական Էթնա հրաբուխն ուրբաթ արտաժայթքել է 4,5 կմ բարձրությամբ մոխրի սյուն, հայտնում է ANSA գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ սեյսմոլոգները գիշերը ակտիվություն են գրանցել հրաբխի հարավարեւելյան լանջի խառնարանում: Մոխրի արտաժայթքումը տեւել է 3 ժամ:

Էթնա հրաբուխը մասնագետների մշտական հսկողության տակ է: Հրաբխի ակտիվությունը, որպես կանոն, բնակչությանը վտանգ չի սպառնում: